Այս տարի Հայաստանը նույնպես մասնակցում է Ռուսաստանում անցկացվող, սեպտեմբերի 6-ին մեկնարկած «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդես-ֆորումին և ներկայացնում է հայրենական ռազմարդյունաբերական արտադրանքը:
Այս մասին տեղեկությունը այսօր՝ սեպտեմբերի 6-ին, վերահաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ցուցահանդեսի բացման ելույթում:
Ցուցահանդեսի կայքի համաձայն՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցուցահանդեսին ներկայացնելու է.
- Կրակի կառավարման և հետախուզության ռադիոտեխնիկական և օպտիկա-էլեկտրոնային համակարգեր,
- Լազերային տեխնիկա,
- Ռադիոտեղորոշման շարժական և ռադիոռելեային թվային կայաններ,
- Տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցներ,
- Հատուկ նշանակության ինֆորմացիոն-վերլուծական և ավտոմատացված համակարգեր,
- Գերբարձրհաճախականային հանգույցներ,
- ՀՕՊ և ՌԷՊ միջոցների արդիականացման բլոկներ,
- Վրաններ,
- Քողարկման ցանցեր,
- Զրահաբաճկոններ,
- Անհատական պաշտպանության միջոցներ,
- Տարբեր նշանակության վարժասարքեր:
Հայաստանից բացի, այս տարի ցուցահանդեսին իրենց արտադրանքն են ներկայացնելու Բելառուսը, Ղազախստանը, Իսրայելը, Պակիստանը և այլ երկրներ: Այնուամենայնիվ, ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների մեծ մասը լինելու են Ռուսաստանից:
Pingback: ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Բանակ-2016» համաժողովին | Ռազմ.info
Pingback: «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած տեխնիկան | Ռազմ.info