Ըստ ԱՄՆ կառավարության աղբյուրների Լիբիայում ամերիկյան հետախույզները զգալի կորուստ են կրել սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո: Աղբյուրի տվյալներով՝ Բենգազիի հյուպատոսարանից մոտ 2 կմ հեռու կառույցը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի բազա է եղել:
ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակումից հետո զինյալները հարձակվել էին նաև այս կառույցի վրա, ինչի պատճառով ԱՄՆ երկու զինծառայող է զովհել:
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի վերահսկիչ կոմիտեում սկսել են քննարկել Բենգազիի դեպքերը և այդ քննարկումների ժամանակ կոնոգրեսմեների հարցերի արդյունքում հայտնի է դարձել հետախույզների բազայի մասին և ԿՀՎ-ն այն այլևս չի կարող օգտագործել:
Քննարկումների ժամանակ պետդեպարտամենտը ցուցադրել է արբանյակային լուսանկար, որում նշած է եղել հյուպատոսարանը և երկրոդ կառույցը, որին պարբերաբար անվանել են «կից կառույց» կամ «կոսպիրատիվ տուն» (safe house):
Հարցաքննման ժամանակ պետդեպարտամենտի ավագ պաշտոնյա Շարլին Լամբը ասել է, որ ծարահեղականները գաղտնի կառույցի վրա կրակել են «ավելի քան 3 անգամ»:
Արբանյակաին լուսանկարի ցուցադրման ժամանակ հնրապետական կոնգրեսմեն Ջեյսոն Չաֆեցը բողոքել է, որ քննարկումը շեղվում է դեպի «[հետախուզական] աղբյուրներին և մեթոդներին առչվող գաղտնի հարցերի վրա»: Բողոքից հետո լուսանկարը հեռացվել է հրապարակային ցուցադրումից: Քննարկման ժամանակ ոչ ոք չի օգտագործել «ԿՀՎ բազա» եզրը, սակայն հաջորդ առավոտյան «Վաշինգտոն Փոստ» թերթի լրագրող Դանա Միլբանկը գրել է, որ կոմիտեի հարցաքննությունից հետո ականատեսների մոտ որևէ կասկած չի մնացել, որ երկրորդ կառույցը եղել է «ԿՎՀ բազա»
Վաշինգտոնյան «Ամերիկյան Առաջընթացի Կենտրոն» հետազոտական հաստատությունը (think tank), որը կապեր ունի Օբամայի վարչակազմի հետ, բլոգային գրառումով հանրապետականերին մեղադրել է ԿՎՀ գաղտնի բազայի գտնվելու վայրը բացահայտելու համար:
Բացի այդ երեկ՝ դեմոկրատ կոնգրեսմեն ու հետախուզության խորհրդարանական կոմիտեի անդամ Դաչ Ռուպերսբերգերը նույնպես մեղադրել է հանրապետականերին գաղտնի տեղեկություների հետ ոչ հմուտ վարվելու համար։
Պետդեպարտամենտի և ԿՀՎ խոսնակներն առայժմ որևէ կերպ չեն արձագանքել:
Կոնգրեսի վերահսկիչ հանձնաժողովի խոսնակը ասել է, որ դեմոկրատները արբանյակային լուսանկարների մասին հարցեր տալով, իրավիճակը ավելի են վատացրել: «Նույնիսկ երբ հանրապետակաները առարկել են, դեմոկրատները շարունակել են հարցեր տալ, ինչի պատճառով պետդեպարտամենտն ավելի զգայուն տեղեկություններ է հանրայնացրել»:
Հարկ է հաշվի առնել, որ ընդամենը երեք շաբաթից Միացյալ Նահանգներում անցկացվելու են ընտրություներ (նախագահական, Կոնգրեսի և այլն) ու դեմոկրատական ու հանրապետական կուսակցություները թեժ հակամարտության մեջ են:
Սա ամենաթարմ (բայց ոչ առաջին) դեպքն է, երբ ԱՄՆ հետախուզության աշխատանքը հանրայնացվում է քաղաքական գործիչների կողմից՝ ելնելով կուսակցական շահերից: Վերջին տարիների ամենահայտնի դեպքը Վալերի Պլամի՝ որպես ԿՀՎ գործակալ բացահայտումն էր: Նրան 2003 թ. բացահայտեցին Բուշի թիմակիցները, որպես վրեժ նրա ամուսնու՝ նախկին ԱՄՆ դեսպան Ժոզեֆ Վիլսոնի կողմից «Նյու Յորք Թայմս» թերթում հրապարակած քննադատական հոդվածի համար:
Բենգազիի բազայի հիմնական նպատակը Լիբիայի զենքի պահեստներից առևանգած զենքի և զինամթերքի մասին տեղեկություն հավաքելն էր: