Աֆղանստանում մարտական առաջադրանք կատարելիս առայժմ չպարզված հանգամանքերում վրացի զինծառայող է զոհվել: Զոհվածը 23-ամյա կապրալ Մինդիա Աբաշիձեն է, ով 2008 թվականից ծառայում է Աֆղանստանի Հելմանդ նահանգում: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Новости-Грузия» լրատվականին:
Վրաստանի նախագահը և պաշտպանության նախարարությունն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածի հարազատներին: Պաշտպանության ապագա նախարար Իրակլի Ալասանիան ևս Աբաշիձեի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել (Ալասանիայի անունը նշված է նոր կառավարության թեկնածուների ցանկում)
«Կապրալ Աբաշիձեն պայքարում էր մեր Հայրենիքի և մեր երեխաների խաղաղ ապագայի համար: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին»,- ասել է Ալասանիան:
Ավելի վաղ Ալասանիան հայտարարել էր, որ վրացական ուժերը կմնան Աֆղանստանում մինչ իրենց առաքելության ավարտը: Այս առումով ապագա նախարարը աջակցում էր Վրաստանի ներկայիս ղեկավարության դիրքորոշմանը:
Նշենք, որ Անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում ներգրավված վրացական ռազմական ուժերն Աֆղանստանում են 2009 թվականից: Ներկայումս Աֆղանստանում ծառայում է շուրջ 900 վրացի զինվորական: Միաժամանակ պաշտոնական Թբիլիսին վերջերս հայտարարել է Աֆղանստանում վրացական ուժերի կրկնապատկման մտադրության մասին:
Ըստ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու` Աֆղանստան ուղարկված վրացի զինվորականներն իրենց կյանքի գնով ձեռք են բերում փորձ, որն անհրաժեշտ է Վրաստանի զարգացման համար:
Ըստ որոշ տեղեկությունների` 2009 թվականի նոյեմբերից Աֆղանստանում 18 վրացի զինծառայող է զոհվել, որոնցից յոթը` այս տարի: Վրացական վաշտը (175 զիվոր և սպա) տեղակայված է Քաբուլում` Ֆրանսիայի պատասխանատվության գոտում: Վրացի զինծառայողների ևս երկու գումարտակ (750 մարդ) տեղակայված է Հելմանդ նահանգում` ԱՄՆ պատասխանատվության գոտում:
-
Լրահոս
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները
- ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով
- Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը․ նախարար
- Գյումրիի ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տարվել Հայաստանի արևելք.ՊՆ