Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը մեկնել է Հայաստանից

ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի նախկին տեղակալ, գնումների և մատակարարումների հարցերի համակարգող Արշալույս Փայտյանը մեկնել է արտերկիր` բուժման: Այդ մասին գրում է yerkir.am-ը՝ վկայակոչելով Փայտյանի օգնականի խոսքերը:
Հարցին, թե ուր է գնացել Փայտյանը և հնարավո՞ր է` չվերադառնա օգնականը չի պատասխանել:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով Փայտյանի կարգավիճակի մասին «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ ներկայումս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննարկում են այդ քրեական գործով մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը: Նախաքննական մարմինն այժմ փորձում է պարզել` արդյո՞ք նրանց գործողություններում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ, թե ոչ:
Աղբյուր. http://www.yerkir.am/am/news/33082.htm

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *