ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի-Մունը Ֆրանսիայում ասել է, որ «Սիրիա-Թուրքիա սահմանի վերջին ընդհարումները և ճգնաժամի ազդեցությունը Լիբանանի վրա շատ վտանգավոր են: Դրանք ցույց են տալիս, որ սա գլոբալ ճյուղավորումներով տարածաշրջանային աղետ է: Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա, այն գործադրել քաղաքական լուծում ստանալու և քաղաքական գործիչներին խրախուսելու համար, ոչ թե զինված խմբերին, կամ ռեժիմի բանակին:
Մամուլի ասուլիսի ժամանակ քարտուղար Մունը ասել է. «Այսպես շարունակելը Սիրիայի ժողովրդի համար անտանելի է: Այդ պատճառով ես Սիրիայի կառավարությանը խիստ հաղորդագրություն եմ փոխանցել, որ նրանք պետք է անհապաղ միակողմանիորեն հրադադար հայտարարեն»: Մունը ապստամբներին կոչ է արել համաձայնել հրադադարին, երբ որ Սիրիայի կառավարությունը այն հայտարարի:
Միաժամանակ նա կոչ է արել դադարեցնել կողմերին զենք մատակարարելը` Սիրիայի ժողովրդի տառապանքին վերջ տալու համար:
***
Թուրք ազգայնականների «Յուրդ» թերթi գլխավոր խմբագիր Մարդան Յանարդագը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Թուրքիայի վրա արձակված հրթիռները համապատասխանում են ՆԱՏՕ-ի նմուշներին: Թերթը եզրակացրել է, որ զենքն ու զինամթերքը Թուրքիան փոխանցել է ապստամբներին, որոնք էլ կրակել են Թուրքիա վրա:
***
BBC լրատվական գործակալությունը Հալեպի ապստամբների մոտ երեք զինամթերքի արկղ է հայտնաբերել, որոնք Սաուդիան Արաբիայի համար էին նախատեսված: Թե ինչպես է այն հատնվել ապստամբների ձեռքին, հայտնի չէ: Սաուդիան Արաբիան հրաժարվել է պարզաբանումից: BBC-ի լրագրողին արգելել են նկարահանել դրանց պարունակությունը: Արկղերի վրա զինամթերքի արտադրողը նշված է Ուկրաինական Luhansk Cartridge Works գործարանը: Անձնական զրույցներում ապստամբները չեն թաքցնում, որ Սաուդիան Արաբիայից և Քաթարից օգնություն են ստանում:
Նյու Յորք Թայմսը հաղորդում է, որ Սաուդիան Արաբիան և Քաթարը ապստամբներին հրաձգային զենքեր են ուղարկում, բայց զերծ են մնում ծանր սպառազինություն ուղարկելուց, օրինակ` նռնականետներից: Դա մասնավորապես արվում է ԱՄՆ-ի խնդրանքով, քանի որ դրանք կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքում:
***
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ասել է, որ «Սիրիայիում ներկայումս տեղի է ունենում վատագույն սցենարը: Մեր կառավարությունը միշտ խորհրդակցում է Թուրքական բանակի հետ: Ինչպես տեսնում եք, անհրաժեշտ ամեն ինչ անմիջապես արվում է և այդպես շարունակվելու է»: