Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը և ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայության կազմակերպման ընթացքին: Այս մասին օգոստոսի 10-ին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմագոտի:

Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի:

Օհանյանը բարձրաստիճան զինվորականների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ հետևել է զինծառայողների ցուցադրական վարժանքին:

Պաշտպանության նախարարը եղել է նաև առաջնագծի մարտական հենակետերում, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների, սպայական կազմի հետ:

Հենց առաջնագծում Օհանյանն ամփոփել է զինված ուժերում 2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայկական զինված ուժերի ձեռքբերումները, իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կատարված եզրահանգումներին, դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցությանը:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Սեյրան Օհանյանը հետևել է զինծառայողների ցուցադրական վարժանքին:

Սեյրան Օհանյանը հետևել է զինծառայողների ցուցադրական վարժանքին:

Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում:

Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում:

Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում:

Սեյրան Օհանյանը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *