Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվողներից երկուսը մեղավոր են ճանաչվել. News.am

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ մեղադրվող 3 ամբաստանյալների դատավճիռը. մեկը արդարացվել է, երկուսը մեղավոր են ճանաչվել:  Այս մասին հայտնում է հայաստանյան News.am լրատվակայքը:

Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Ռաֆիկ Պապոյանը. Լուսանկարը՝ News.am-ի

Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Ռաֆիկ Պապոյանը. Լուսանկարը՝ News.am-ի

Ամբաստանյալները երեքն էին. Ռաֆիկ Պապոյան, Կարինե Ղումաշյան և Սերգեյ Պապոյան (Ռաֆիկ Պապոյանի որդին):

Լրատվակայքի հետ զրույցում ամբաստանյալներից մեկի՝  Ռաֆիկ Պապոյանի դատապաշտպան Սիրանուշ Հարությունյանը ասել է, որ Ռաֆիկ Պապոյանը եւ Կարինե Ղումաշյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն):  Դատապարտվել են համապատասխանաբար 14 և 12 տարվա ազատազրկման:

Սերգեյ Պապոյանը անմեղ է ճանաչվել:

Ռաֆիկ Պապոյանին և Կարինե Ղումաշյանին մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայում Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից հավաքագրվելու համար: Մասնավորապես Պապոյանը  առաջադրանք էր ստացել Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:

One response to “Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվողներից երկուսը մեղավոր են ճանաչվել. News.am

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *