Վաղինակ Բաղդասարյանը զոհվել էր թշնամու գնդակից

Դեպքի վայրի ու դիակի զննությունից, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզվել է, որ ժամկետային զինծառայող շարքային Վաղինակ Բաղդասարյանը մահացել է հակառակորդի գնդակից պետական սահմանի պաշտպանությունն իրականացնելիս: Այդ մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին N զորամասի մարտական դիրքում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը (1993), ով զորակոչվել էր 2011 թվականին Նոր Նորքի զինկոմիսարիատից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *