Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ տարածքում սկսված հրամանատարաշտաբային զորավարժություններին ամբողջ կազմով ընդգրկված են ՀՀ ԶՈՒ, ոստիկանության զորքերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները:
Զորավարժությունների ընթացքում իրականացվել են գործողություններ նոր կազմավորվող և վերակազմավորվող զորամասերի ներգրավմամբ, գործնականորեն ստուգվել է ոստիկանության զորքերի մարտունակությունը, ինչպես նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի զորահամալրումը և միջոցառումների անկացումը, փորձակվել են անօդաչու թռչող սարքերը, հակատանկային ստորաբաժանումները գործնականում առաջին անգամ կիրառել են հակառակորդի ակտիվ պաշտպանություն ունեցող զրահատեխնիկան խոցելու համար նախատեսված նոր հակատանկային միջոցները, մեկ անգամ ևս հստակեցվել են հրթիռային զորքերի խմբավորման և կիրառման հարցերը:
Այս օրերին իրականացվել են կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կապված մի շարք միջոցառումներ, մասնավորապես` արագ զորաշարժերի իրականացումը, բարդ, փոփոխվող իրավիճակում ծագող առանձին խնդիրների լուծումը: Առաջին անգամ հակաօդային պաշտպանության զորքերն ամբողջ ծավալով իրականացրել են բարդ մարտավարական հնարքներ` հաշվի առնելով հավանական հակառակորդի ավիացիայի քանակական աճը:
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում բարձրացվում է բոլոր կարգի շտաբների պատրաստության որակը, զինված ուժերն ստանում են գործնական փորձ, դաշտային վարժվածություն, ինչպես նաև իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք ՀՀ զինված ուժերին հնարավորություններ են ընձեռնում հավուր պատշաճի կատարելու իրենց առջև դրված խնդիրները:
Վերջին տարիներին անցկացված օպերատիվ մարտավարական, ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները վկայում են, որ ՀՀ զինված ուժերը բարձրացնում են մարտունակությունը:
-
Լրահոս
- Սիրիայում բալիստիկ հրթիռների հարվածից նավթամթերքի գործարաններ են պայթել
- Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է ուղղաթիռի կործանումից մահացածների անունները
- ԱՄՆ պատրաստ է F-35 կործանիչներ տրամադրել Հունաստատնին
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը զորավարժություն է արել
- [Թարմացված] Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, 11 զինծառայող մահացել է
- ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար կարդիականացնի իր բանակը
- Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուսումնավարժանքների համար Թուրքիայում են
- Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից