Պաշտպանության նախարարը պարգևատրել է կրթական ոլորտի աշխատողներին

Ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականների, վարչությունների և առանձին բաժինների պետերի, ուսուցիչների մասնակցությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում:
Ողջունելով և շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ` Օհանյանը բարձր է գնահատել ուսուցչի դերը մատաղ սերնդի դաստիարակման, հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու գործում և հավելել, որ բանակն իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց, որն սկսվում է ռազմական թեմաներով դասընթացներից և ավարտվում զորավարժություններով:
«Առանց ձեր աշխատանքի մենք չենք ունենա պատասխանատու և կրթված զինվորներ: Բանակի ապագան առանց գիտելիքի անհնարին է»,- ասել է պաշտպանության նախարարը:
Միջոցառման ընթացքում կարևորվել է երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը` նշելով, որ յուրաքանչյուր տարի պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունները համատեղ իրականացնում են ռազմական դաստիարակության նշանակության բազմաբնույթ ծրագրեր, իսկ զինված ուժերի բոլոր զորամասերը կցագրված են հանրապետության կրթօջախներին:
Միջոցառման ավարտին նախարարը տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ուսուցիչների, զինղեկերի և պայմանագրային զինծառայողների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *