Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրով նախատեսված է 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր այլևս չունեն նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք: Որոշվել է նաև 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
ՀՀ կառավարությանը հանձնարարվել է հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *