Սիրիայում սպանվել է հերթական վրաստանցի զինյալը

Սիրիայում մղվող մարտերում սպանվել է Վրաստանի քաղաքացի Բիրկիանի գյուղի (Պանկիսի կիրճ) բնակիչ Բեկխան Տոխասաշվելին: 26-ամյա Տոխասաշվիլին Սիրիա էր մեկնել 2014 թվականին և «Իսլամական պետության» կողմից մասնակցել մարտական գործողություններին: Հուլիսի 11-ին այս մասին հայտնում է վրացական «Կախեթի տեղեկատվական կենտրոն» կայքը:

Սիրիայում սպանված Վրաստանի քաղաքացի Բեկխան Տոխասաշվելին

Սիրիայում սպանված Վրաստանի քաղաքացի Բեկխան Տոխասաշվելին

Տոխասաշվելին արդեն Վրաստանի 18 քաղաքացի է, որ զոհվել է Սիրիայի տարածքում մարտական գործողությունների ընթացքում: Ներկայում Սիրիայում է նաև նրա ավագ եղբայր Կախա Տոխասաշվիլին:

Ընդհանուր առմամբ, ԻՊ շարքերում կռվող Վրաստանի քաղաքացիների հստակ թիվը հայտնի չէ: Վրացական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայում կռվում է 50-60 հոգի Վրաստանի Պանկիսի կիրճից (կիրճում մի քանի գյուղ է մուսուլմանական բնակչությամբ):

Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *