Անօդաչու թռչող սարքերի մրցույթը․ ֆոտոռեպորտաժ

Այսօր՝ հուլիսի 2-ին, Արզնիի օդանավակայանում անցկացվեց անօդաչու թռչող սարքերի առաջնություն, որին մասնակցում էր 11 թիմ, այդ թվում և աշակերտական։ Մրցույթի նպատակն էր խրախուսել մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի մշակումը Հայաստանում։

Մրցույթի պահանջն էր, որ թիմերի ԱԹՍ-ները թռչեն դեպի կոորդինատներում տրված տեղը, 5 մետր տրամագծով նպատակակետի վրա գցեն ծանրոցը և վերդառնան։

Մինչ բուն մրցույթի մեկնարկը ժյուրիի անդամները ստուգում են նպատակակետը, որն ունի 5 մետր տրամագիծ, և առավել շատ միավորներ կվաստակի այն թիմը, որն իր ծանրոցը կգցի դրա ամենափոքր՝ 1 մետրանոց շրջանի մեջ

Այնուհետ ժյուրիի անդամները հստակեցնում են նպատակակետի GPS կոորդինատները, քանի որ հենց այդ տվյալներով են անօդաչու թռչող սարքերը գտնելու այն

Մրցույթի ընթացքում թիմերը միավորներ են ստանում առաջադրանքի մասերի համար, մասնավորապես․

  • Ինքնավար թռիչք — 15 միավոր
  • Ինքնավար վայրէջք — 25 միավոր
  • Ծանրոցի գցում նպատակակետի կենտրոնից մինչև 3 մ հեռ․ վրա — 100 միավոր
  • Ծանրոցի գցում նպատակակետի կենտրոնից մինչև 4 մ հեռ․ վրա — 50 միավոր
  • Ծանրոցի գցում նպատակակետի կենտրոնից մինչև 5 մ հեռ․ վրա — 30 միավոր
  • Ծանրոցի գցում նպատակակետի կենտրոնից 15 մ և ավելի հեռ․ վրա — -20 միավոր
  • Ծանրոցի վնասում — -20 միավոր
  • Վերադարձ մեկնարկի կետ — 20 միավոր
  • Թռիչքի շարժման վիդեոցուցադրում ժյուրիի համար — 25 միավոր
Մրցույթին հետևում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ — ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, ով Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց, որ նախարարությունը ողջունում և խրախուսում է մրցույթի անցկացումը։ Փոխնախարարի խոսքով՝ շատ կարևոր է, որ մասնակիցները տեսնեն, որ իրենց պատրաստած սարքերը կարող են երկրի համար օգտակար լինել

Առաջինը մեկնարկային կետին մոտենում է Epic Drone թիմը և սկսում է նախապատրաստել սարքը թռիչքին

Առաջին թռիչք … բայց թռիչքի ընթացքում ծրագրային խնդիրներ են առաջանում և սարքը վերադառնում է՝ առանց ծանրոցը նետելու։ Քանի որ թիմերից յուրաքանչյուրին տրված է 20 րոպե ժամանակ, առաջին թիմն իր սարքը օդ է բարձրացնում կրկին, բայց ծրագրային խնդիրը չի հաջողվում հաղթահարել

Երկրորդը թռչում է iUAV թիմի անօդաչու թռչող սարքը, որը մրցույթին մասնակցող եզակի ինքնաթիռային տիպի սարքերից է։ Ընդ որում՝ թռիչքի առանձնահատկություններով պայմանավորված՝ այս տիպի սարքերի հավաքած միավորները բազմապատկվելու էին 1,5-ով

Առաջին հետախուզական թռիչքից հետո՝ երկրորդ՝ նպատակային, թռիչքի ժամանակ, սակայն, սարքը վայր է ընկնում

TSD թիմի թռիչքի ժամանակ էլ առաջանում են կապի խափանումներ, այս թիմը կվերադառնա ավելի ուշ

Չնայած նրան, որ Eagle eye և Sky Protectors թիմերի սարքերը չեն կարողանում նպատակակետի վրա գցել ծանրոցը, բայց նրանք վաստակում են միավորներ՝ թռիչքի և նախապատրաստական փուլերին մասնակցելու համար

FimeTech թիմի անօդաչուն առաջինն է լինում, որ վստահաբար թռչում է դեպի տրված նպատակակետը, ծանրոցը նետում դրա վրա և վստահաբար էլ վերադառնում

Մրցույթին հետևում էր նաև ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը, ով Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ ներկայում առաջին հերթին ոչ թե մարդկային ուժի, այլ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ է ապահովվում երկրի անվտանգությունը, ինչի հետ կապված իրենք հետաքրքրված են այս մրցույթով։ Ռազմական ինստիտուտը նաև մեթոդական, տեխնիկական օգնություն է ցույց տալիս իրեն դիմող ընկերություններին և անհատներին։

Շոգ եղանակը մեղմացնում է բարձրացրած քամին, ինչը դուր է գալիս հանդիսատեսին, բայց ոչ թիմերին։ «Սավառնակ» թիմը, ինչպես կատակում է ժյուրիի խոսնակը, սկսում է քամուց պաշտպանվելու ծես անել՝ ձեռքերի վրա պտտելով հսկա անօդաչու սարքը

«Սավառնակ» թիմի սարքն անշուշտ դիմանում է քամուն, սակայն մրցույթին չի մասնակցում և օդում մի քանի տպավորիչ պտույտ կատարելուց հետո լուռ հետևում է մյուս սարքերի թռիչքներին

Իսկ ահա Էջմիածնի դպրոցականների RoboEchmiadzin թիմի փորքիկ սարքն այդպես էլ չի մասնակցում մրցույթին ուժեղ քամու պատճառով

Ժյուրիին տեխնիկական լուծումները ցույց տալուց հետո նպատակակետի վրա ծանրոցը հաջողությամբ գցում է նաև ArmBGC թիմը

Կապի խափանումների վերացումից հետո իրենց սարքը կրկին գործարկում են TSD թիմի մասնակիցները և կարողանում են նույնպես ծանրոցը գցել ախատեսված տեղում։ Թիմը վերջնական արդյունքով գրավում է մրցույթի 3-րդ տեղը և ստանում 260 հազար դրամ մրցանակ

Երկրորդ տեղը զբաղեցնում է ArmBGC թիմը և ստանում 400 հազար դրամ մրցանակ

Եվ իր տեխնիկական լուծման, ինչպես նաև ծանրոցի հաջող նետման համար առաջին տեղը գրավում է FimeTech թիմը և ստանում 600 հազար դրամ մրցանակ

Վերջում ամփոփիչ լուսանկար՝ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի և ժյուրիի մասնակցությամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *