Հակառակորդը կրակել է Պաշտպանության բանակի արևելյան և հյուսիսային ուղղություններում

Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների: Այս մասին տեղեկացնում է  Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Նշված հատվածներում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *