Դաղստանում ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները վարժանքների ընթացքում կիրառում են «Օրլան-10» ԱԹՍ-ներ

Դաղստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները «Ադանակ» զորավարժարանում հունիսի 20-ից վարժանքներ են անում: Որոնողահետախուզական գործողությունները զինծառայողներն անում են «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ զինծառայողները վարժանքներ անելիս Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ՌԴ ԶՈւ զինծառայողները վարժանքներ անելիս
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Նշենք, որ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, կառավարման մարմինները տագնապով ոտքի են հանվել հունիսի 20-ին: Բրիգադի անձնակազմը 50 կիլոմետրանոց երթով տեղափոխվել է «Ադանակ» զորավարժարան:

Ըստ սցենարի՝ մոտոհրաձիգները պետք է շրջափակեին և չեզոքացնեին պայմանական զինված խմբավորումներին: Ստորաբաժանումների հրամանատարների և շտաբի ղեկավարների առջև խնդիր է դրված կազմակերպել և համակարգել ստորաբաժանումների միջև աշխատանքը նախապատրաստման և արդեն մարտի ընթացքում:

Նշենք, որ ներգրավված է 500 զինծառայող և ավելի քան 150 միավոր ռազմական տեխնիկա: Զորավարժությունը կանցկացվի մինչև հունիսի 24-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *