ՊԲ. Հունիսի լույս 17-ի գիշերը հակառակորդը կրակել է գնդացիրներից, դիպուկահար հրացաններից

Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել էր հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *