Հունիսի 16-ին Դաղստանի Սուլեյման-Ստալսկի շրջանի Կասումքենթ գյուղում ուժայինները հայտնաբերել են խրամատ: Ըստ ուժայինների տեղեկությունների՝ խրամատում գտնվող զինյալները սկսել են կրակել նրանց վրա: Հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը:
Ինչպես նշվում է, հատուկ գործողության ժամանակ սպանվել է 5 զինյալ և հատուկ նշանակության ջոկատի մեկ մարտիկ, ևս 3 հատուկջոկատային վիրավորվել է: Գործողությունը հունիսի 16-ի գիշերը վատ տեսանելիության պատճառով դադարեցվել էր:
Աղբյուրը հայտնում է, որ հակաահաբեկչական ռեժիմն ուժի մեջ է նաև հունիսի 17-ին, ուժայինները շարունակում են փնտրել զինյալների:
«Կովկասյան հանգույց» լրատվակայքի հաղորդմամբ՝ զինված բախումներ են սկսվել նաև Դաղստանի Դերբենդի շրջանի գյուղերից մեկում: Ուժային կառույցների ներկայացուցիչները որոնողական աշխատանքների ժամանակ զինված խմբավորում են հայտնաբերել, սկսվել է փոխհրաձգություն:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Դաղստանում փոխհրաձգության ժամանակ սպանվել էր Սուլեյման-Ստալսկի շրջանի բնակիչ, 26-ամյա Քամալդին Քազիմագամեդովն է եղել: Վերջինս հարել էր Դաղստանի տարածքում գործող այսպես կոչված «հարավային» զինված խմբավորումներից մեկին, եղել էր դաշնային հետախուզության մեջ:
Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։
Pingback: Դաղստանում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում սպանվել են 7 զինյալ և 4 ուժային | Ռազմ.info