Աբխազիայի ռուսական ռազմաբազայում ավարտվել է դիպուկահարների և ձեռքի հակատանկային ու ավտոմատ նռնականետի հաշվարկների հավաքը: Պարապմունքներն անց են կացրել ՌԴ ՊՆ ուսումնական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած հրահանգիչներ: Այդ մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը:
Առաջին անգամ կիրառվել են դիպուկահարների հրաձգային պատրաստության այնպիսի մեթոդներ, որոնք հիմնված են պարապմունքի ընթացքում թիրախների և շրջակա իրավիճակի մշտական փոփոխության վրա:
Հավաքների ընթացքում զինծառայողները ձեռք են բերել նաև ռելիեֆի առանձնահատկությունները հաշվի առնող ծածուկ տեղաշարժի հմտություններ, մասնակցել են զույգերի և խմբերի կազմում մարտավարական պարապմունքների։ Դիպուկահարները պարապմունքների ընթացքում կրակել են ՍՎ-98 հրացանից: Կրակային պարապմունքների 50 տոկոսը գիշերն են անցկացվել: