Մինչև 2020 թվականը ՌԴ ԶՈՒ վերազինման 2,6 տրիլիոն ռուբլի արժողությամբ պետական ծրագրի շրջանակներում Ռուսաստանի ցամաքային զորքերի (ՑԶ) հրթիռահրետանային ստորաբաժանումները մինչ 2015 թվականը կզինվեն համազարկային կրակի «Տորնադո-Գ» և «Տորնադո-Ս» տիպի նորագույն համակարգերով: Դրանից զատ հետախուզական ստորաբաժանումները կհամալրվեն անօդաչու սարքերով, «Ռիս» և «Տիգր-Մ» տիպի զրահամեքենաներով, ՀՕՊ ստորաբաժանումները կզինվեն հեռահար զենիթահրթիռային, միջին և փոքր հեռահարությամբ շարժական զենիթահրթիռային համակարգերով, ցամաքային զորքերը կստանան ժամանակակից մարտական հանդերձանք: Այդ մասին հայտնել է ՌԴ ՑԶ գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
Նրա խոսքով՝ համաբանակային և տանկային ստորաբաժանումները արդեն զինված են արդիականացված T-72Բ1(2) և ԶՓԿ-82Ա զրահատանկային տեխնիկայով:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել էր, որ ՌԴ Պն-ն «Տորնադո» տիպի 60 մեքենաների ձեռքբերման պայմանագիր է կնքել:
ՌԴ ՊՆ տվյալներով՝ 122 մմ տրամաչափի «Տորնադո-Գ»-ն նախատեսված է հակառակորդի բաց և փակ կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային և ականանետման մարտկոցների, հրամանատարական կետերի ոչնչացման համար:
Pingback: Մինչև 2020 թվականը՝ ավիացիոն 14 բրիգադ ՌԴ ցամաքային զորքերում | Ռազմ.info