Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի պայմանագիրը կարող է կնքվել 2013-ին

Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի հետագա տեղակայման վերաբերյալ պայմանագիրը ամենայն հավանականությամբ կկնքվի 2013 թվականի սկզբին: Այդ մասին այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել է ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:

Նրա խոսքով՝ այժմ մշակվում են պայմանագրի պայմաննները: Ռուսական կողմը պնդում է, որ պայմանագիրը կնքվի 49 տարի ժամկետով: Առկա տարաձայնություների կարգավորման համար կողմերը մինչև մարտ ժամանակ են վերցրել:

Ռազմինֆոն ավելի վաղ անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին, որոնց համաձայն՝ Տաջիկստանն իր տարածքում ռուսական 201-րդ ռազմաբազայի տեղակայման դիմաց տարեկան 250 մլն դոլար է պահանջում՝ միաժամանակ առաջ քաշելով բազայի տեղակայման ժամկետներին, մարտական տեխնիկայի և զինամթերքի անհատույց ձեռքբերմանը վերաբերող պահանջներ: Ավելի ուշ Չիրկինը հայտարարեց, որ Տաջիսկտանը պատրաստ է ընդունել բազայի տեղակայման ժամկետը ևս 49 տարով երկարաձգելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկած տարբերակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *