Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է հրաձգային զինատեսակներից: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: