Ինգուշեթիայում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված զինյալ

Ինգուշեթիայի ուժայինները ձերբակալել են մի քաղաքացու, ում կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ակտիվորեն հարելու ու զինված խմբավորման ստեղծման մեջ: Այս մասին հունիսի 9-ին հայտնում է ռուսաստանյան «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը՝ հղում անելով Ինգուշեթիայի դաշնային անվտանգության ծառայությանը:

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Նշվում է, որ զինված անօրինական խմբավորումների աշխատանքը խափանելու համար կատարված հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է Սունժենսկի շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Զելիմխան Ամրիևը:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ ձերբակալվածը Սունժենսկի շրջանում զինված խմբավորման ակտիվ անդամ է եղել, հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Ձերբակալման ընթացքում Ամրիևի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն նռնակ: Դեռևս քրեական գործ չի հարուցվել:

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Ինգուշեթիան, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

One response to “Ինգուշեթիայում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված զինյալ

  1. Pingback: Ինգուշեթիայում ձերբակալվել են «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված զինյալների | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *