Վերջին 10 տարիներին Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության համեմատականը

Մայիսի 17-ին Eurasianet.org կայքի հոդվածում նշվում է, թե վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է 20 մլն դոլարի ռազմական օգնություն, մինչդեռ Հայաստանը՝ ընդամենը 41 հազար դոլարի: Սակայն այս թվերը չեն արտահայտում ամբողջ պատկերը:

ԱՄՆ-ից ռազմական օգնության մասին բոլոր տվյալները համադրելով, Ռազմինֆոն պարզել է, որ Ադրբեջանը ստացել է ոչ թե 20, այլ՝ մոտ 108 միլիոն դոլարի օգնություն, իսկ Հայաստանը՝ մոտ 7 միլիոն դոլարի:

Eurasianet-ի հոդվածագիրն իր հաշվարկն արել է ԱՄՆ ռազմական օգնության միայն 2 ծրագրի հիման վրա (Section 1004, Section 1206), որոնցից Հայաստանը ներառված  է միայն մեկում, բայց Securityassistance.org կայքը, որտեղից հեղինակը վերցրել է տվյալները, տալիս է ռազմական օգնության ևս 12 ծրագրի անուն, որոնց տվյալներն էլ ներկայացնում ենք ստորև (թվերը նշված են դոլարով):

Ծրագրեր Հայաստան Ադրբեջան
Combating Terrorism Fellowship Program 409 177 1 978 963
Cooperative Threat Reduction 1 100 000 81 036 000
Global Lift and Sustain 950 000 300 000
International Counterproliferation Programs 1 860 000 1 520 000
Non-Security Assistance ” Unified Command 112 849 1 816 941
Regional Centers for Security Studies 1 896 019 2 265 792
Section 1004 Counter-Drug Assistance 41 000 5 866 000
Wales Initiative 850 000 850 000
Aviation Leadership Program * 125 829
Misc Dept of State & Dept of Defense Non-Security Assistance * 25 000
Section 1206 Train and Equip Authority * 11 476 598
Service Academies * 287 720
Ընդհանուր 7 219 045 107 548 843

*-ով նշված ծրագրերում Հայաստանը ներգրավված չէ:

Բոլոր ծրագրերով ստացված օգնության չափերը նշելը էական է, քանի որ միայն հոդվածում նշված ծրագրերով ստացվում էր, որ Ադրբեջանը ստանում է 20 մլն դոլար, Հայաստանը՝ 41 հազար:

Իսկ բոլոր ծրագրերի համեմատության դեպքում ստացվում է, որ Ադրբեջանն ընդհանուր ստացել է 108 մլն դոլարի, իսկ Հայաստանը՝ 7 մլն դոլարի ռազմական օգնություն:

Նշենք, որ ԱՄՆ օգնության այս ծրագրերը նախատեսում են ռազմական և նյութական օժանդակություն ցուցաբերել տարբեր ոլորտներում, որոնցից են՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, աղետների ժամանակ փոխօգնությունը, ահաբեկչության դեմ պայքարը ևն: Ծրագրերի շրջանակներում նախատեսված են նաև ԱՄՆ-ում ռազմական կրթություն ստանալու հնարավորություններ և վերապատրաստման տարբեր դասընթացներ:

Նմանատիպ ծրագրերին մասնակցում են բոլոր հետխորհրդային երկրները, բացի Բելառուսից, ինչն ամենայն հավանականությամբ բացատրվում է այդ երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցներով:

Հոդվածի հեղինակ՝ Հայկ Խաչիկյան:

One response to “Վերջին 10 տարիներին Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության համեմատականը

  1. Pingback: ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին. ընդլայնված ցուցակ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *