ԱՄՆ Հարավային Կարոլինայի Ազգային գվարդիայի ավիացիայի 2 միավոր F-16 կործանիչները բախվել են Ջորջիա նահանգի երկնքում գիշերային պայմաններում թռիչքներ անելու ժամանակ: Օդաչուները կարողացել են ժամանակին կատապուլտով դուրս թռչել: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, հայտնում է Հարավային Կարոլինայի Ազգային գվարդիայի ավիացիայի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ ցամաքում տուժածների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվել: ԱՄՆ ռազմաօդային ուժերը կատարվածի վերաբերյալ արդեն հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 2-ին, ԱՄՆ-ում 1 օրվա մեջ կործանվել էին նաև F-18 կործանիչ-ռմբակոծիչ և F-16 կործանիչ: Այն ժամանակ F-18-ի օդաչուն զոհվել էր, իսկ մյուսինը՝ կարողացել փրկվել: