Հունիսի 8-ին հեղեղումների պատճառով զոհվել է հայկական զինուժի երկու զինծառայող

Հունիսի 8-ին բնական աղետի` ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են հայկական զինուժի զորամասերից մեկի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *