Թուրքիան ձեռք է բերել երեք AH-1W «Սուպեր կոբրա» ամերիկյան ուղղաթիռ

Սեպտեմբերի 23-ին Թուրքիան ստացել է նախկինում ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում շահագործված երեք AH-1W «Սուպեր կոբրա» հարվածային ուղղաթիռ: ԱՄՆ Կոնգրեսը հաստատել էր 111 մլն դոլարանոց այս գործարքը 2011 թվականի նոյեմբերին:

Նշենք, որ այս տիպի 12 ուղղաթիռի ձեռքբերման նպատակով Թուրքիան վաղուց էր դիմել Միացյալ Նահանգներին: Սակայն ամերիկյան կողմը համաձայնել է վաճառել միայն երեք ուղղաթիռ: Մինչ այս գնումը Թուրքիան ուներ 6 AH-1W «Սուպեր կոբրա»:

Ուղղաթիռները Թուիքիային անհրաժեշտ են երկրի հարավ-արևելքում Քրդական բանվորական կուսակցության մարտիկների դեմ պայքարելու համար:

Ռազմինֆոն ավելի վաղ հաղորդել է, որ թուրքական բանակը հարվածային ուղղաթիռների պակասը լրացնելու նպատակով պլանավում է ձեռք բերել թուրքական «Turkish Aerospace Industries» (TAI) և «Aselsan» ընկերությունների կողմից թողարկվելիք «T-129 EDH» տիպի ինը ուղղաթիռ, որոնց սերիական արտադրությունը դեռ չի սկսվել: Այս պարագայում ամերիկյան օգտագործած երեք ուղղաթիռների ձեռքբերումը ժամանակավոր միջոց է հարվածային ուղղաթիռների դեֆիցիտը մեղմելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *