Գաբալայի կայանի վարձակալման ժամկետը կարող է երկարաձգվել 2-3 տարով

Ադրբեջանում Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ)՝ Ռուսաստանի կողմից վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը երեք տարով: Այդ ընթացքում ՌՏԿ համար ՌԴ կողմից վճարվող վարձը կմնա նույնը: Այդ մասին այսօր ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է նախկին 7 միլիոնի փոխարեն տարեկան 300 մլն դոլար վճարել կայանի վարձակալման համար:
Նախատեսվում է նոր պայմանագրի գործողության ժամկետում կարգավորել Ադրբեջանի հետ առկա բոլոր՝ այդ թվում և ֆինանսական տարաձայնությունները:
Նշենք, որ Գաբալայի ՌՏԿ վարձակալման ներկա պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին, կնքվել է 2002 թվականին:
Ռուսաստանը մտադիր էր պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականը և կնքել նոր պայամանգիրը մինչև 2012 թվականի հունիսը, սակայն մինչ օրս այն չի կնքվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *