Վախճանվել է վթարում վիրավորված երկրորդ զինծառայողը

Երեկ ժամը 21:25-ին հոսպիտալում մահացել է զինվորական մեքենայի շրջվելու հետևանքով չորս օր առաջ վիրավորված զինծառայող Հարություն Գրիգորի Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, այնուհետև՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին զինծառայող Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, մահացել էր:
Շարքայիններ՝ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է:
Այդ մասին հայտնում է Հայնյուզը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *