Բակո Սահակյանն Ասկերանում քննարկել է պատերազմի հետևանքները

Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ապրիլի 29-ին այցելել է Ասկերանի շրջան և խորհրդակցություն անցկացրել ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Բակո Սահակյանը տեղում քննարկել է օպերատիվ լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ Ասկերանի շրջվարչակազմի ստորաբաժանումների աշխատանքները:

Արցախի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նշենք, որ նույն նպատակով Արցախի ղեկավարը վերջին օրերին այցելել է նաև Մարտակերտի և Մարտունու շրջաններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *