Գիշերը թշնամին կրակել է նռնականետներով և ականանետներով

Ապրիլի լույս 29-ի գիշերն Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 մմ (19 արկ), 82 մ (128 արկ), 120 մմ (5 արկ) ականանետներ, ՌՊԳ-7 (2 արկ), ՍՊԳ-9 (2 արկ) ու ԱԳՍ-17 (27 արկ) նռնականետներ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ ապրիլի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

One response to “Գիշերը թշնամին կրակել է նռնականետներով և ականանետներով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *