Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով և շնոհավորելով ներկաներին Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշել է, որ անկախությունը նվաճվեց ողջ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ջանքների շնորհիվ: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ անկախության հռչակումը թույլ տվեց ժամանակին և օպերատիվ կերպով գործուն քայլեր ձեռնարկել՝ կանոնավոր զորքերի ձևավորման ուղղությամբ. «Ծնվեց հայկական Զինված ուժերը, որը, հաղթահարելով ծանրագույն փորձություններ, կարողացավ պաշտպանել մեր Հայրենիքի անկախությունը: Մեր զինվորները կողք-կողքի կռեցին այդ անկախությունը:
Այսօր մենք ունենք ամուր և ժողովրդավար պետություն և այն հուսալի պաշտպանող Զինված ուժեր»,- նշել է նախարարը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ներկայումս ՀՀ ԶՈՒ-ն ոչ միայն պատվով պաշտպանում է մեր Հայրենիքի սահմանները, այլև լավագույնս հանդես է գալիս միջազգային զորավարժություններում, ինչի վառ ապացույցն է նախօրեին ավարտված «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ: «Ժողովուրդը հավատում է մեզ, մենք իրավունք չունենք թերանալու»,- դիմելով ներկաներին՝ ասել է պաշտպանության նախարարը: Իր ելույթի ավարտին Սեյրան Օհանյանը մասնակիցներին մաղթել է անխոնջ ու բեղմնավոր աշխատանք՝ ուղղված Հայաստանի անկախությանը և ՀՀ զինված ուժերի ամրացմանը:
Միջոցառման ընթացքում մի շարք զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են ՀՀ պետական ու գերատեսչական մեդալներով:
-
Լրահոս
- Սիրիայում բալիստիկ հրթիռների հարվածից նավթամթերքի գործարաններ են պայթել
- Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է ուղղաթիռի կործանումից մահացածների անունները
- ԱՄՆ պատրաստ է F-35 կործանիչներ տրամադրել Հունաստատնին
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը զորավարժություն է արել
- [Թարմացված] Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, 11 զինծառայող մահացել է
- ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար կարդիականացնի իր բանակը
- Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուսումնավարժանքների համար Թուրքիայում են
- Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից