Ղազախստանում զրահատանկային տեխնիկայի նորոգմամբ զբաղվող ընկերություն կբացվի

Սեպտեմբերի 19-ին Ռուսաստան-Ղազախստան միջտարածաշրջանային համագործակցության 9-րդ ֆորումի շրջանակներում ռուսական «Ուրալվագոնզավոդ» և ղազախական «Ղազախստան ինջիներինգ» ընկերությունների միջև համագործակցության Հուշագիր է ստորագրվել:
Համաձայն այդ Հուշագրի՝ Ղազախստանի տարածքում զրահատանկային տեխնիկայի նորոգման և արդիականացման համատեղ ընկերություն կբացվի:
Նշենք, որ «Ղազախստան ինջիներինգ» ընկերությւնը հիմնադրվել է 2003 թվականին և ներառում է Ղազախստանի տարբեր շրջաններում տեղակայված 24 ընկերություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *