Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 մմ (3 արկ), 82 մմ (4 արկ) ականանետներ, ԱԳՍ-17 նռնականետ (57 արկ) և ԶՈւ-23-2 զենիթային կայան (11 կրակոց): Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։
Շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաև Spike հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատժիչ գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը լռեցվել է:
ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ ապրիլի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 38 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
One response to “Հակառակորդը կիրառել է Spike հակատանկային հրթիռ՝ առանց արդյունքի”