Բակո Սահակյանը Մարտակերտում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին այցելել է Մարտակերտի շրջան, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպում Մարտակերտում

Հանդիպում Մարտակերտում

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են էին ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *