Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինծառայող է վիրավորվել

Ապրիլի 19-ին  ավտովթարի հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1988-ին ծնված, սպա Գասիմով Օրհան Արիֆ օղլու  (Orxan Arif oğlu Qasımov): Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին հայտնել է ադրբեջանական ANS press կայքը: Համաձայն հաղորդագրության ավտովթարը եղել է Գյանջա-Շամխոր ավտոճանապարհին: Զինծառայողին տեղափոխել են զինվորական հոսպիտալ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *