Նախագահ Սարգսյանը խորհրդակցել է Արցախի իշխանությունների հետ

Ապրիլի 19-ին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ղեկավար Բակո Սահակյանը խորհրդակցություն են անցկացրել Արցախի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահի խորհրդակցությունն Արցախի իշխանությունների հետ

ՀՀ նախագահի խորհրդակցությունն Արցախի իշխանությունների հետ

Քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանն Արցախ է մեկնել ապրիլի 18-ին: Այնտեղ ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ հրամկազմի հետ և պարգևատրել է ապրիլյան մարտերի մասնակիցներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *