Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 20 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

16:03 Ինգուշեթիայի օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ ժամը 12:30-ի սահմաններում Ինգուշեթիայի Նազրան քաղաքում հանվել է այսօր վաղ առավոտյան հայտարարված հակաահաբեկչական ռեժիմը:
Իրավապահների կողմից իրականացված միջոցառումների ընթացքում շրջանում զինյալներ չեն հայտնաբերվել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

***

15:55 Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայի լեռներում սպանվել է Մուսլիմ Հակաևի գլխավորած զինված խմբավորման անդամներից մեկը:
Հաղորդվում է, որ սպանված զինյալի գտնվելու վայրի վերաբերյալ իրավապահներին տեղեկություններ է տրամադրել երեքշաբթի Չեչնիայի Վեդենի շրջանում ձերբակալված Մահարբի Իսաևը:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

***

15:37 Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, վկյակոչելով ՌԴ Հակաահաբեկչական ազգային կոմիտեի տարածած տեղեկությունները, Կաբարդինո Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում ութ զինյալ է վնասազերծվել, որոնցից չորսը զինված խմբավորման ղեկավարներ են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԲՀ մայրաքաղաքում հակահաբեկչական ռեժիմ էր մտցվել:

***

14:40 Ինգուշեթիայի Նազրան քաղաքի կենտրոնում այսօր առավոտյան ժամը 6:00-ից հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել: Միջոցառումներ են իրականացվում զինյալների հայտնաբերման ուղղությամբ, որոնք, ըստ ՌԴ Անվտանգության ծառայության տվյալների, պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Ինգուշեթիայում:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ինգուշեթիայի օպերատիվ շտաբի ներկայացուցչի խոսքերը:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հակաահաբեկչական ռեժիմը հայտարարված է եղել Ինգուշեթիայի Նազրանի, Սունժենի, Մալգոբեկի շրջաններում և Յանդար բնակավայրում:
Հավելենք, որ ըստ Կաբարդինո Բալկարիայի ՆԳՆ տարածած տեղեկությունների՝ ԿԲՀ մայրաքաղաք Նալչիկում ևս հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել: Պատճառը իրավապահների և քաղաքի Կլարա Ցետկին փողոցի մասնավոր տներից մեկում արգելափակված զինյալների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունն է:

***

14:00 Երեկ ժամը 22:05-ի սահմաններում Դաղստանի Կիզիլյուրտի շրջանի Նեչաևկա գյուղի մոտ անհայտ անձինք զենքի սպառնալիքով առևանգել են գյուղի բնակիչներից մեկի Hyundai Accent մակնիշի մեքենան, իսկ արդեն ժամը 22:35-ի սահմաններում Սուլթանյանգիյուրտ գյուղի տարածքից գնդակոծել են տարածքի հսկիչ-արգելափակիչ կետը: Գնդակոծության հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել և հոսպիտալացվել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ տարարծած հաղորդագրությունը:
Արդեն ժամը 00:10-ի սահմաններում առևանգված մեքենան և վարորդը հայտնաբերվել են Սուլակ գետի ափին:
Մեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով լիցքավորված Մակարով տեսակի ատրճանակ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի 23 պարկուճ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *