Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հանդիպումը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ավարտին Ս. Օհանյանը և Ա. Սերդյուկովը հանդիպել են լրագրողների հետ:
Իրենց խոսքում կողմերը կարևորել են հայ-ռուսական ջերմ հարաբերությունները, որոնք, ըստ նախարար Օհանյանի, արտահայտվում են նաև ռազմական համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության, հավաքական ուժերի շրջանակներում ծրագրերին, ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի իրավական հիմքի ձևակերպմանը, 2013 թվականի նախագծերին վերաբերող հարցեր:
ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել է երեկ Հայաստանում ավարտված ՀԱՊԿ «Փոխգործակություն-2012» զորավարժությանն ու ասել, որ «Փոխգործակցություն-2012»-ը վկայում է մարտական պատրաստականության բարձր աստիճանի և գործողությունների ներդաշնակության մասին»:
-
Լրահոս
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից
- Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում
- Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող
- Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն
- Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները
- Արցախի գրավյալ տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները
- Թուրքիայում ցուցադրել են տեղական արտադրության անօդաչու ուղղաթիռը
- Turkey’s participation in the war Part 2: UAVs
- Թուրքիայում փորձարկել են «Սունգուր» դյուրակիր ՀՕՊ միջոցը
- Թուրքիան և Ուկրաինան փոխանակելու են ռազմական հետախուզության տվյալներ