Հոկտեմբերին Իրաքը կստանա ուկրաինական ԲՏՌ-4Ե զրահափոխադրիչների երրորդ խմբաքանակը

Ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Իրաքի Ում-Կասսր նավահանգիստ կհասնի ուկրաինական ԲՏՌ-4Ե զրահափոխադրիչների երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 63, այլ աղբյուրներով ՝ 62 մեքենա:
«Ուկրսպեցէքսպորտ» ընկերության «Պրոգրես» դուստր կազմակերպության և իրաքյան կողմի միջև ռազմատեխնիկական համագործակցության՝ 550մլն դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել է 2009 թվականին:
Պայմանագիրը նախատեսում է 3-3,5 տարվա ընթացքում Իրաքին 420 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչների, 6 միավոր թեթև տրանսպորտային Ան-32 ինքնաթիռների տրամադրումը, ինչպես նաև ավիացիոն տեխնիկայի նորոգման ծառայությունների կազմակերպումը:
Նշենք, որ ԲՏՌ-4-երի առաջին խմբաքանակը (26 միավոր) Իրաքին տրամադրվել է 2011 թվականին:
Հավելենք նաև, որ ըստ «Ուկրսպեցէքսպորտի» զրահափոխադրիչների երրորդ խմբաքանակը (96 միավոր) Իրաքին կտրամադրվի 2012 վերջին:



Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *