ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան, որտեղ տեղակայված են «Փոխգործակցություն 2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումները:
Այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել զորավարժություններին մասնակցող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հանդիպել է ազգային ստորաբաժանումների հրամանատարների հետ: Անցկացված խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը տվել է մի շարք ցուցումներ և հրահանգներ՝ զորավարժության նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Զորավարժության ընթացքում կիրառվող զինտեխնիկայի ցուցադրման հրապարակում անցկացված ստուգայցից հետո ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել «Փոխգործակցություն 2012» զորավարժության երկրորդ վարժանքին՝ մարտական հրաձգությամբ:
Այցելության ավարտին Սեյրան Օհանյանը նշել է, որ զորավարժության նախապատրաստական աշխատանքների ընթացքում ցուցաբերված արդյունքները գոհացուցիչ են, և հավելել, որ Հայաստանը պատրաստ է «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը:
-
Լրահոս
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
- Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել