Երեքշաբթի երեկոյան Լիբիայի Բենգազի քաղաքում իսլամիստ զինյալ Անսար ալ Շարիա խմբի զինյալները սպանել են Լիբիայիում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ստեվենսին և իր երեք աշխատակցի:
Ստիվենսն իր աշխատակիցների հետ Բենգազիում էր, երբ իսլամիստ զինյալները հարձակվել են ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Հարձակման հետևանքով հյուպատոսարանում հրդեհ է բռնկվել և մեկ ամերիկացի պաշտոնյա մահացել է: Լիբիայի անվտանգության ուժերը չկարողանալով զսպել հարձակվողներին՝ նահանջել են: Դեսպանը իր աշխատակիցների հետ լքել է հյուպատոսարանը, երբ նրանց մեքենայի վրա կրակել են նռնականետից, ինչի հետևանքով դեսպանը զոհվել է:
Ամերիկյան զինվորական ինքաթիռ է ուղարկվել Բենգազի դեսպանի և աշխատակիցների դիակները բերելու համար:
Հարձակման պատճառը եղել է Միացյալ Նահանգներում Մոհամեդ մարգարեի մասին նկարահանված ֆիլմը: Նմանատիպ հարձակում է եղել նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ ցուցարարներն անցել են ԱՄՆ դեսպանատան պարիսպի վրայով և վառել ԱՄՆ դրոշը: