Սուդանում զինյալների հարձակման հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել

Սուդանի Հյուսիսային Դարֆուր նահանգի շուկայի և ոսկու հանքի վրա զինյալների հարձակման հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 6-ը վիրավոր է:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Քուվեյթի «Քունա» լրատվականի տարածած տեղեկությունները:
Նշենք, որ Դարֆուրում կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև բախումներ տեղի են ունենում 2003 թվականի փետրվարից:
ՄԱԿ-ի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 300000 մարդ, իսկ շուրջ 2,7 միլիոնը փախստական է դարձել:
Սուդանի կառավարությունը հայտարարում է միայն 10000 զոհի մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *