Haynews.am լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Երևանից Հալեպ մեկնած մեր հայրենակիցները օդանավակայանից Հալեպ տանող ճանապարհի վրա կրակահերթերի տակ են ընկել, ինչի հետևանքով մահացել են 4-ը և վիրավորվել 10-ը:
Հալեպի օդանավակայնից երկրորդական ճանապարհով վերադառնալու ժամանակ սիրիահայերի խմբի վրա կրակ է բացվել: Չորս հայազգի քաղաքացիներ զոհվել են՝ Հարութ Սուլավյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը և Մեսրոպ Աճեմյանը ևս տաս հոգի տարբեր աստիճանի վիրավորանքներով տեղափոխվել են Հալեպի հիվանանդանոց: