Սեյրան Օհանյանը ընդունել է Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին:
Ողջունելով Ռայներ Գլացի ղեկավարած պատվիրակությանը՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրած «ԱՅՍԱՖ» գործողության կազմում ԳԴՀ զինված ուժերի հետ համագործակցությունը. «Հայ զինծառայողներն արդեն երկու և կես տարի է հաջողությամբ պատասխանատվության իրենց մասն են կրում Աֆղանստանում՝ ԳԴՀ և այլ երկրների զինծառայողների հետ համատեղ: Այդ հաջողության բանաձևը հիմնված է հայ-գերմանական ջերմ և բարեկամական հարաբերությունների վրա»,- ընդգծել է պաշտպանության նախարարը և հավելել, որ Հայաստանը պլանավորում է 2013 թվականի ընթացքում շարունակել նույն կազմով ուժեր տրամադել Աֆղանստանում իրականացվող գործողություններին: Այնուհետև Սեյրան Օհանյանը գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ներկայացրել է Հայաստանի Զինված ուժերի փորձը միջազգային խաղարար գործողություններում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացը բարձր է գնահատել հայկական կողմի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին՝ ընդգծելով, որ հայ զինծառայողները «շատ վստահելի, հուսալի և պրոֆեսիոնալ են»:
Սեպտեմբերի 11-ին գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ հետագա համագործակցության հեռանկարները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *