ՊԲ շտաբում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

2016թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում փետրվարի 22-ից 23-ը ՊԲ շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

ՊԲ սպայական հավաք-դասընթացի մասնակիցները պարապմունքների մեկի ժամանակ

ՊԲ սպայական հավաք-դասընթացի մասնակիցները պարապմունքների մեկի ժամանակ (արխիվ)

Միջոցառման ընթացքում ՊԲ-ի խորացված հրամանատարական կետում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել են մարզումներ, որոնց ժամանակ իրենց առջև դրված խնդիրների և դրանցից բխող հավանական զարգացումների վերաբերյալ զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների և ծառայությունների պետերը:

Իրականացված մարտավարաշարային պարապմունքների արդյունքում պարզորոշվել է, որ ինչպես միավորումներն ու զորամասերը, այնպես էլ բանակի ղեկավարման համակարգը ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու իրավիճակային փոփոխություններին և ապահովել մեր երկրի անվտանգությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *