Քրդական ուժերը հսկողություն են հաստատել Հալեպի հյուսիսային Թել-Ռիֆադ քաղաքում

Փետրվարի 15-ին Սիրիայի քրդական YPG-ն արաբական մի շարք խմբավորումների աջակցությամբ «Ալ-Նուսրայի Ճակատ» խմբավորումից ազատագրել է Հալեպի հյուսիսում` Ազեզ-Հալեպ ճանապարհին ռազմավարական դիրք զբաղեցնող Թել-Ռիֆադ քաղաքը: Այս մասին հայտնել է Reuters-ը:

Թել-Ռիֆադը գրավելուց հետո քրդական ուժերն ավելի են ամրապնդել Թուրքիայի սահմանակից Ազեզ քաղաքի թիկունքային շրջաններում իրենց դիրքերը: Ներկայումս քրդերը շարունակում են առաջխաղացումը Ազեզը զինյալներից գրավելու համար` չնայած վերջին օրերին թուրքական զինուժի հրետակոծություններին:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից մինչ օրս Թուրքիայի ԶՈւ-ն հրետակոծում է Հալեպի հյուսիսային շրջաններում քրդերի դիրքերը` պահանջելով, որպեսզի վերջիններս նահանջեն Ազեզի շրջանից:

Ավելացնենք, որ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում քրդական ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի` Թուրքիային սահմանակից Հալեպ նահանգի Ազեզի շրջանում : Մասնավորապես Սիրիայի քրդական YPG-ի ստորաբաժանումները փետրվարի 9-10-ը զինյալներից գրավել էին Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց` Սիրիայի Ազեզ քաղաքի հարավում գտնվող «Մենագ» ռազմաբազան և հարակից գյուղերը:

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկներ

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկներ

One response to “Քրդական ուժերը հսկողություն են հաստատել Հալեպի հյուսիսային Թել-Ռիֆադ քաղաքում

  1. Pingback: Թուրքիան նոր տանկեր և հրետանի է կուտակում Սիրիայի սահմանին`Ազեզի դիմաց | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *