Թուրքիան նոր տանկեր և հրետանի է կուտակում Սիրիայի սահմանին՝ Ազեզի դիմաց

Փետրվարի 17-ին Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի սահմանին` Քիլիսի շրջանում, տեղակայել են հավելյալ հրետանի, ինչպես նաև տանկեր, զրահամեքենաներ: Թուրքական ժանդարմերիան փորձել է խոչընդոտել զորքերի տեղաշարժի մասին տեղեկությունների տարածմանը, սակայն թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվակայքը ներկայացրել է նաև տեսանյութ, որտեղ նկատելի է թուրքական զինտեխնիկայի տեղաշարժը:

Լրատվամիջոցի հոդվածում նշվում է, որ փետրվարի 17-ի առավոտյան Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Քիլիսի շրջանում տեղակայված ռազմական տեխնիկան, ինչպես նաև նախորդ օրերին Սիրիայի քրդերի դիրքերը հրետակոծած հրետանային համակարգերը նախատեսված են Քիլիսի դիմաց` Սիրիայի Ազեզ քաղաքի հարավում գտնվող «Մենագ» ավիաբազայից և Թել-Ռիֆադ քաղաքից քրդերին դուրս մղելու համար:

Փետրվարի 17-ի առավոտյան ուղարկված տանկերը տեղակայվել են Քիլիսի շրջանի «Յուքսեքթեփե» սահմանային ուղեկալի տարածքում: Նույն ուղեկալի տարածքում նաև վերադասավորվել են նախորդ օրերին «Աքչաբաղլար» ռազմաբազայի տարածքից Սիրիայի քրդերի դիրքերը հրետակոծող T-155 Fırtına ինքնագնաց հաուբիցները:

Թուրքիան տանկեր և հրետանային մարտկոցներ է տեղակայել Սիրիայի սահմանին. 17.02.2016 թ.

Թուրքիան տանկեր և հրետանային մարտկոցներ է տեղակայել Սիրիայի սահմանին. 17.02.2016 թ.

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից մինչ փետրվարի 16-ը Թուրքիայի ԶՈւ-ն հրետակոծում էր Հալեպի հյուսիսային շրջաններում քրդերի դիրքերը` պահանջելով, որպեսզի վերջիններս նահանջեն Ազեզի շրջանից:

Չնայած դրան՝ փետրվարի 15-ին Սիրիայի քրդական YPG-ն սիրիական մի շարք խմբավորումների աջակցությամբ կարողացել էր «Ալ-Նուսրայի Ճակատ» խմբավորումից ազատագրել Հալեպի հյուսիսում` Ազեզ-Հալեպ ճանապարհին ռազմավարական դիրք զբաղեցնող Թել-Ռիֆադ քաղաքը:

2 responses to “Թուրքիան նոր տանկեր և հրետանի է կուտակում Սիրիայի սահմանին՝ Ազեզի դիմաց

  1. Pingback: Անկարայում պայթյունի համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Սիրիայի քրդերին | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի զինյալների մի մասը Թուրքիայով տեղափոխվել է Սիրիայի հյուսիս՝ քրդերին հակազդելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *