ԱՊՀ սահմանապահները կքննարկեն տեղեկատվության փոխանակման մեխանիզմեր

ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայանալիք Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 68-րդ նիստի շրջանակներում կքննարկեն վերսահմանային հանցագործություններին հակազդման, ինչպես նաև ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների ստեղծման հարցեր: Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի Սահմանապահ գերատեսչության մամուլի քարտուղար Գուլմիրա Բորուբաևան:
Նիստին կմասնակցեն ԱՊՀ բոլոր երկրների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՊՀ Գործադիր կոմիտեից, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տեղեկատվական-կոորդինացիոն կենտրոնից և ԵվրաԱԶԷՍ-ից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *