Հատուկ պարապմունքներ Սվերդլովսկի մարզում

ՌԴ Սվերդլովսկի մարզում՝ սկսվել են հատուկ պարապմունքները, որոնց մասնակցում են 300 տանկիստներ ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանից (ԿՌՇ): Պարապմունքների ընթացքում տանկիստները կսովորեն վարել տանկը ստորջրյա պայմաններում:
Այդ մասին լրագրողներին հայտնել է ԿՌՇ պաշտոնական ներկայացուցիչ՝ փոխգնդապետ Եվգենի Մեշկովը:
Նրա խոսքով՝ առաջին անգամ նման պարապմունքները տեսագրվում են, ինչը հնարավորություն է տալիս տանկիստներին դիտել և ուղղել առաջադրանքների ժամանակ թույլ տված սխալները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *