Էգեյան ծովում Հունաստանի ԶՈւ ուղղաթիռ է անհետացել

Այսօր` փետրվարի 11-ին Հունաստանի ԶՈւ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նույն օրը Էգեյան ծովում զորավաժության ընթացքում անհետացել է ՌԾՈւ ուղղաթիռներից մեկը, անձնակազմի 3 անդամների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Հունաստանի ՌԾՈւ մամուլի ծառայությունն ավելացրել է, որ ներկայումս որոնողոփրկարարական աշխատանքներ են իրականացվում` անհետածաց ուղղաթիռը գտնելու համար:

Հունաստանի ռազմածովային ուժերի AB-212 բազմանպատակային ուղղաթիռ

Հունաստանի ռազմածովային ուժերի AB-212 բազմանպատակային ուղղաթիռ

Ուղղաթիռի հետ կապը կորել է փետրվարի լույս 11-ի գիշերը` 2:45-ի սահմաններում (երևանյան ժամանակով 04:45), վարժանքների ընթացքում ուղղաթիռի անձնակազմը չի հայտնել որևէ տեխնիկական խնդրի մասին:

Ռազմական թեմաների լուսաբանությունում մասնագիտացած հունաստանյան Pronews.gr լրատվակայքն իր հերթին հայտնում է, որ անհետացածը եղել է Հունաստանի ՌԾՈւ AB-212 բազմանպատակային ուղղաթիռներից մեկը: Լրատվակայքն ավելացնում է, որ համաձայն զորավարժության սցենարի, թռիչքներն իրականացվում էին ցածր բարձրության վրա, և ամենայն հավանականությամբ, ուղղաթիռը վթարվել է, իսկ անձնակազմի 3 անդամները` զոհվել:

Ուղղաթիռն անհետացել է Թուրքիային սահմանակից Լերոս կղզու մոտակայքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *